Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան պետք է հասցեական դատապարտման արժանանա՝ ասել է Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Աբգար Հովակիմյանը արտգործնախարար Ստեֆան Դիոնի հետ հանդիպման ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական ուժերի վայրագությունները Ղարաբաղում խաղաղ բնակչության՝ այդ թվում երեխաների դեմ:
Միայն հակամարտության արդարացի ու երկարաժամկետ լուծումը կարող է խաղաղություն բերել, ասել է սրբազանը՝ կոչ անելով Կանադայի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման նկատմամբ: Թեմի առաջնորդը կարևորել է Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու անհրաժեշտությունը և նախարարին կոչ է արել Հայաստան այցելել: