Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը՝ Love Wave երգով, երեքշաբթի ուշ երեկոյան հաղթահարեց երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և իրավունք ստացավ հանդես գալու շաբաթ օրը՝ մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչին։ Առաջին կիսաեզրափակիչում հաջողության հասան և պայքարը եզրափակիչում կշարունակեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Չեխիան, Կիպրոսը և Մալթան: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին: