Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երաժշտական տոն Գյումրիում

Երաժշտական տոն Գյումրիում
11.05.2016 | 14:42

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ «հյուսիսային մայրաքաղաքում» կայացել է «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» խորագիրը կրող համերգ: Համերգն իրենց ներկայությամբ պատվել են Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Երեկոն վարել է ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Շիրակի մարզպետի պատվոգրերով պարգևատրվել են Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Գագիկ Հովունցը, Ստեփան Շաքարյանը, Արեգ Լուսինյանը, Գյումրու քաղաքապետի ոսկե հուշամեդալով պարգևատրվել է ծնունդով գյումրեցի կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը, պատվոգրերով՝ Ստեփան Բաբաթորոսյանը և Սվետլանա Ալեքսանյանը, շնորհակալագրերով՝ Ջեննի Ասատրյանը, Նարինե Զարիֆյանը, Արմենուհի Կարապետյանը, Անահիտ Կոստանյանը, Աննա Գարսոյանը: Ծրագրի նախաձեռնության համար նաև շնորհակալագրով է պարգևատրվել կոմպոզիտոր Բելա Հովհաննիսյանը, ով, ի դեպ, «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» համերգի նախաձեռնության հեղինակն է: Պարգևատրված բոլոր կոմպոզիտորները ներկա են եղել միջոցառմանը, ավելին, երեկոն եզրափակվել է ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի կատարմամբ:


Իր հերթին կոմպոզիտորների միությունն էլ պարգևատրել է Շիրակի մարզպետին ու Գյումրու քաղաքապետին միության պատվոգրերով, իսկ երաժշտական դպրոցների տնօրեններին՝ շնորհակալագրերով:
Հավելենք միայն, որ 14 կոմպոզիտորների ստեղծագործությունները Գյումրու Հայորդաց տան դահլիճում հնչել են քաղաքի բոլոր երաժշտական դպրոցների աշակերտների կատարմամբ:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ