Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Իվետան` կիսաեզրափակչի թագուհի և մեծագույն սենսացիա

Իվետան` կիսաեզրափակչի թագուհի և մեծագույն սենսացիա
12.05.2016 | 23:16

«Հայաստանն իր տպավորիչ ու զգացմունքային ելույթով Եվրատեսիլ-2016-ի առաջին կիսաեզրափակիչի սենսացիան էր», - գրում է իսպանական Rtve ռադիոհեռուստաընկերության կայքը` ներկայացնելով եզրափակիչ անցած մասնակիցներին: Իվետա Մուկուչյանին ռադիոհեռուստաընկերությունը ներկայացնում է որպես «կիսաեզրափակչի դիվա և թագուհի»:


«Ինչպես սպասելի էր` ֆավորիտ համարվող Ռուսաստանը շեշտը դրել էր բեմականացման վրա, սակայն ի դժբախտություն Սերգեյ Լազարևի՝ երեկոյի մեծագույն սենսացիան Իվետա Մուկուչյանն էր, որին շատերն արդեն սկսել են կոչել «հավանական հաղթող»: Բեյոնսեից ոգեշնչված տեսքով և էմոցիոնալ կերպարով Իվետան ցույց տվեց, որ ինքն է այս կիսաեզրափակիչի լավագույն ձայնը»,- գրում է RTVE-ն:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ