Մոսկվան անհանգստացած է Ղարաբաղյան հակամարտության գոտում անորոշությամբ և հաջողություններով, որոնց հասել է Ադրբեջանը ապրիլի 2-5-ի կարճաժամկետ պատերազմի ժամանակ, նշում է Վաշինգտոնի Բահչեշեխիր միջազգային համալսարանի (BAU International University, Washington) պրոֆեսոր Ալեքսանդր Մուրինսոնը: «Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որը մայիսի 9-ի տոներին Վլադիմիր Պուտինը պատրաստվում է թռչել Բաքու: Այցի նպատակը ղարաբաղյան կարգավորման քննարկումն է: Սակայն, վերջին պահին Պուտինը չեղարկել է իր այցը: Ռուսաստանը ակտիվացրել է բանակցային գործընթացը` ուղղված Ղարաբաղի գոտում իր խաղաղարար ուժերի տեղադրմանը,- այսպես է Մուրինսոնը բնութագրել հակամարտության նոր փուլը: Մոսկվայի աշխարհաքաղաքական շահն է «ցույց տալ, թե ով է Հարավային Կովկասում իրադրության տերը»:
Ապրիլյան սրացում
Հայկական և ադրբեջանական ուժերի բախումը Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին դարձավ ամենաարյունահեղը այն պահից, երբ 1994-ին Ռուսաստանը հանդես եկավ կողմերի միջև հրադադարի միջնորդ` վերջ դնելով տարածաշրջանում ռազմական գործողություններին, պարզաբանում են Ամհերսթի համալսարանի պրոֆեսոր Օդրի Ալթսթադը (Audrey Altstadt, UMass Amherst) և Նյու Յորքի քաղաքային քոլեջի պրոֆեսոր Ռաջան Մենոնը (Rajan Menon, The City College of New York): Ապրիլյան մարտերը հանգեցրել են մոտավորապես 30 մարդու զոհվելուն: Վերլուծաբանները նշել են հակամարտության պատմական արմատները` եզրակացնելով, որ այդ զգացմունքները «ահա արդեն 20 տարի միջնորդներին հնարավորություն չեն տալիս հակառակորդներին ստիպելու փոխզիջումների գնալ, որն անհրաժեշտ է ցանկացած քաղաքական երկարաժամկետ համաձայնության համար»: «Ապրիլյան սրացումը փոփոխություններ է մտցրել: Ավելի ճիշտ՝ փոփոխել է ստատուս քվոն Ադրբեջանի օգտին»,- նշում է գիտական վերլուծաբան Բրենդա Շաֆերը: Փորձագետներն ընդգծում են, որ դա անդրադարձել է Երևանի դիրքորոշման վրա` առաջին անգամ պաշտոնական մակարդակում ընդունվել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը:
Քառօրյա պատերազմը փոխեց հայկական ղեկավարության հաշվարկները, եթե անցյալում Հայաստանի կառավարությունը արգելափակում էր այդ առաջարկները, այժմ տվեց կանաչ լույս»,- պարզաբանում է Վաշինգտոնի Կարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին:-Դա նշանակում է, որ այդ առաջարկը օրենքի ուժ կստանա: Սակայն կառավարությունը և նախագահ Սարգսյանն արձագանքում են քննադատությանը, որն առաջացել է Լեռնային Ղարաբաղում տարածքային կորուստներով: Ակնհայտ է, որ օրինագիծն առաջ է քաշել ընդդիմությունը: Սակայն ընթացք տալու որոշումը չի ընդունվել նախագահական մակարդակով: Այդ բոլորը չի նշանակում, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրական պաշտոնական ճանաչմանը, սակայն դա խիստ տարբերվում է նախորդ մոտեցումից` նույն մարդիկ, որոնք արգելափակել են հարցի ձևակերպումը, այլևս դա չեն անում: Ինչո՞ւ:
Մոսկվա, Երևան, Բաքու
Ինչի՞ է ձգտում Ռուսաստանը: «Պահպանել ազդեցությունը երկու պետությունների (Հայաստանի և Ադրբեջանի) վրա: Մատակարարելով զենք երկու կողմերին՝ սակայն թույլ չտալով անկայունացում»,- պատասխանում է Պոլ Ստրոնսկին:
Ալեքսանդր Մուինսոնն ընդգծում է, որ ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների միջև գոյություն ունի լուրջ տարբերություն: «Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքով, իսկ Ադրբեջանը վերջերս է մտել Չմիացած երկրներ (միջազգային ասպարեզում իրեն դրսևորելով որպես չեզոք երկիր)»: «Սակայն Ռուսաստանը ազդանշաններ է ուղարկում ՀԱՊԿ-ին միանալու (Ադրբեջանին)»,- շարունակում է քաղաքագետը:
Տարբեր է նաև կողմերի զենքի մատակարարումը: Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 2 միլիարդ դոլարի զենք, իսկ ՀԱՊԿ անդամ Հայաստանին էժան գներով, բացի այդ, Երևանին տրամադրվել է 200 միլիոն դոլարի փոխառություն: Փաստը, որ հենց Ռուսաստանն է գերիշխում Հարավային Կովկասում, ոչ մի կասկած չի հարուցում: «Մոսկվան,- ընդգծում է Մուինսոնը,- հստակ ցույց է տալիս, որ ոչ մի արտաքին ուժեր նա տարածաշրջան թույլ չի տա: Եվ այդ տարածաշրջանում նրա գերիշխման գործիք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»:
Օրերս խնդրի լուծման ճանապարհին խոչընդոտը բնութագրել է կոնգրեսական Թեդ Պոն: Նա վրացական «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը, որ ԼՂՀ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, հետապնդում է առաջին հերթին իր շահերը, այլ ոչ թե հակամարտությունում ներգրավված երկու երկրների շահերը: Օրենսդիրը փակուղուց հնարավոր ելք է համարում այն, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը խնդիրը լուծեն համատեղ` երկու կողմերի նկատմամբ արդար: «Քանի որ և այս, և այն կողմում զոհվում են մարդիկ»,- հիշեցրել է Թեդ Պոն:
Մինչդեռ ԶԼՄ-ները նշում են, որ Պուտինի այցը Ադրբեջանի մայրաքաղաք չեղյալ չի հայտարարվել, այլ հետաձգվել է: «Մինչև մայիսի վերջ Պուտինը կայցելի Ադրբեջան և Հայաստան, այցի նպատակը կլինի ղարաբաղյան կարգավորման քննարկումը»,- վստահ է Ալեքսանդր Մուինսոնը: