«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ԼՂՀ-ն համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933 թ. կոնվենցիայի պահանջներին

ԼՂՀ-ն համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933 թ. կոնվենցիայի պահանջներին
18.05.2016 | 11:45

«Եվրանյուզ»-ը մայիսի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները՝ Բրյուսելում գործող և երկու երկրների շահերը ներկայացնող կազմակերպությունների մեկնաբանությամբ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման անխուսափելիության դիրքերից և ընդգծել, որ անկախության ճանաչումը նախ և առաջ կոչված է երաշխավորելու ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը:

«1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում անցկացված հանրաքվեին մասնակցեց բնակչության 82,2 %-ը և անկախության համար քվեարկեց մասնակիցների 99 %-ը: ԼՂՀ-ն օգտագործեց ինքնորոշման ճիշտ նույն իրավական մեխանիզմները, որով անկախացան Ադրբեջանն ու ԽՍՀ այլ հանրապետությունները»՝ ասել է Էդուարդո Լորենցո Օչոան, հավելելով, որ Ադրբեջանի էլիտայի գործողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ պատմությունն իրենց օգտին խմբագրելու ապարդյուն փորձեր: Նա ընդգծել է, որ ավելի քան 20 տարի է անցել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի պահպանման համաձայնության հաստատումից, սակայն Ադրբեջանի շարունակական հարձակումներից հարյուրավոր կյանքեր են ընդհատվում երկու կողմերում: Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարզապես ցանկանում է օգտվել ինքնորոշման իրավունքից՝ խաղաղ պայմաններում ապրելու համար, և միանշանակ արժանի է անկախության ճանաչման:


«ԼՂՀ-ն եվրոպական տարածաշրջանի ամենաանվտանգ և կայուն երկրներից է: Չնայած հակամարտության պատճառով Ղարաբաղին պարտադրված պայմաններին, այս ժողովուրդը կարողացել է հաջողել պետականության կառուցման և զարգացման հարցում: ԼՂՀ-ն՝ որպես պետություն, ամբողջությամբ համապատասխանում է Մոնտեվիդեոյի 1933 թ. կոնվենցիայի՝ «Պետությունների իրավունքներն ու պարտականությունները» սահմանող պահանջներին, ինչպիսիք են՝ տարածքը, բնակչությունը, կառավարությունը և իրավական հարաբերություններ հաստատելու կարողությունը»,-ասել է Էդուարդո Լորենցո Օչոան:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ