ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմամբ՝ Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
«Մենք չափազանց ոգեշնչված ենք երեկվա հանդիպումների արդյունքներով: Երկու նախագահներն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարևոր միջոցները եկող ամսում, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման», - ասել է ՈՒոռլիքը: Նրա խոսքով, նախագահները քաղաքական կամք են դրսևորել` դուրս գալու ստատուս քվոյի շրջանակից և ընդունելու միջոցներ, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը: «ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահները պատրաստ են այդ հարցում տրամադրել ցանկացած անհրաժեշտ աջակցությունը»,- ասել է ՈՒոռլիքը: