Հռոմի պապը միակ հոգևորականը չէ, որ քարոզում է նաև վիրտուալ տիրույթում՝ գրում է Tech Insider-ը` տեղեկացնելով, որ Դալայ Լաման նոր կայք է բացել, որի նպատակն է մարդկանց ուղղություն ցույց տալ` հասկանալու իրենց զգացմունքները: Կայքը բացվել է հոգեբան Փոլ Էքմանի և Stamen ընկերության օգնությամբ: Կայքն ստացել է «Զգացմունքների ատլաս» անվանումը:
«Երբ մենք ցանկանում էինք հասնել Նոր աշխարհին, մեզ նոր քարտեզ էր անհրաժեշտ»,- վերհիշելով Դալայ Լամայի խոսքը` հոգեբանը ստանձնել է նմանօրինակ ուղեցույց՝ մարդկանց վախի, ատելության, ուրախության, տխրության և կատաղության ներքին աշխարհները կառավարելու համար: