«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Ադրբեջանը կրկին փորձում է իր վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին

Ադրբեջանը կրկին փորձում է իր վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին
30.05.2016 | 23:15

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հակադարձել է Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող իսլամական ճարտարապետության հուշարձաններն իբր «օգտագործվում են ռազմական նպատակներով», ընդգծելով, որ դա հերթական մերկապարանոց մեղադրանքն է այն նենգափոխությունների և կեղծիքների շարքում, որոնց մշտապես դիմում է ադրբեջանական կողմը: «Կրոնական հուշարձանները ռազմական նպատակներով օգտագործելու հարուստ փորձ ունեցող Ադրբեջանը, որի մասին է վկայում 1992 թվականին Շուշիի Ղազանչեցոց տաճարի վերածումը զինապահեստի, կրկին փորձում է իր վարքագիծը վերագրել ղարաբաղյան կողմին»,- ասված է Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունում:

Նախարարությունը շեշտում է՝ կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն և նպատակային ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգության օբյեկտները ոչ միայն Ադրբեջանի ամբողջ տարածքում, այլև Լեռնային Ղարաբաղի օկուպացված Շահումյանի շրջանում:
«Վանդալիզմի ամենաաղաղակող ակտը Նախիջևանում Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտակայքում գտնվող հայկական միջնադարյան խաչքարերի գերեզմանատան ոչնչացումն է և 2005-ին նույն տեղանքում հրաձգարանի կառուցումը: Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ադրբեջանական կողմը, ձգտելով խուսափել պատասխանատվությունից, առայսօր չի թույլատրում միջազգային փորձագետներին այցելել այն վայրը, որտեղ գտվում էր խաչքարերի գերեզմանատունը»,- հայտարարում է Ղարաբաղի արտգործնախարարությունը և հավելում. «Եթե Ադրբեջանի իշխանություններն իսկապես շահագրգռված են պատմական և մշակութային հուշարձանների ուսումնասիրության առաքելությամբ, այլ ոչ թե հետապնդում են սոսկ քաղաքական կամ քարոզչական նպատակներ, մենք իրավունք ունենք ակնկալելու, որ առաքելության աշխատանքները կսկսվեն այցելությամբ ԼՂՀ օկուպացված Շահումյանի շրջան և Նախիջևան»:

Ղարաբաղի տարածքում գտնվող բոլոր ճարտարապետական հուշարձանները, անկախ ծագումից, ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և գտնվում են պետության պաշտպանության տակ: «ԼՂՀ-ն եղել և մնում է բաց միջազգային համագործակցության համար՝ մշակութային և պատմական ժառանգության պաշտպանության ու պահպանության հարցում, և նույնպիսի բաց վարքագիծ է ակնկալում նաև Ադրբեջանից»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ