Անհայտ անձինք հարձակվել են Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի խանութների վրա: Նրանք ներխուժել են «Պալլադա» զենքի խանութ, հարձակվել «Պանտերա» զենքի խանութի և Ազգային գվարդիայի զորամասի վրա: Սպանվել են «Պալլադա» խանութի վաճառողն ու անվտանգության աշխատակիցը:
Վիրավորվել են երեք ոստիկաններ: «Պանտերա» խանութի վրա կատարած հարձակման ժամանակ սպանվել է այցելուներից մեկը, մյուսը` վիրավորվել: Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 4-ը, 7-ին ձերբակալել են: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար::