Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆիլհարմոնիկը` Հռոմի պապի պատվին կազմակերպվող բացօթյա համերգին

Ֆիլհարմոնիկը` Հռոմի պապի պատվին կազմակերպվող բացօթյա համերգին
07.06.2016 | 20:15

Հունիսի 25-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը կմասնակցի Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի պատվին կազմակերպվող բացօթյա համերգին Հանրապետության հրապարակում:

Այս մասին տեղեկացնում եմ ֆիլհարմոնիկի մամուլի ծառայությունից, հիշեցնելով, որ Նորին Սրբությունը հրապարակավ վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Վատիկանի կողմից, ինչպես նաև 2015-ի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում նրա շնորհիվ տեղի ունեցավ մասսայական միջոցառում՝ նվիրված օսմանյան ժամանակաշրջանում հայերի ջարդերի 100-րդ տարելիցին:

Մինչ այդ` հունիսի 17-ին, ֆիլհարմոնիկի հետ հանդես կգան Մովսես Պողոսյանը և Վարդի Մանուելյանը՝ կատարելով Ալֆրեդ Շնիտկեի Concerto Grosso թիվ 1-ը: Կհնչեն նաև Չուգուևի Սիմֆոնիկ ֆանտազիան և Պրոկոֆևի թիվ 1 սիմֆոնիան:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ