Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ալիև. Մենք Ռուսաստանին համարում ենք ռազմավարական գործընկեր

Ալիև. Մենք Ռուսաստանին համարում ենք ռազմավարական գործընկեր
08.06.2016 | 08:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում ՌԴ դերը կառուցողական է: «Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ: Մենք Ռուսաստանին դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»,- հունիսի 7-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի դերը «շատ կառուցողական է»:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ