ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
08.06.2016 | 11:26

Հունիսի 12-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ԱՊՀ 25-ամյակին և Ռուսաստանի օրվան։ Նվագախումբը ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ով հրավիրված է որպես հատուկ հյուր։ Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։ Տոնական երեկոյի ծրագրում կհնչեն ռուս և ԱՊՀ երկրների կոմպոզիտորների գործեր։

Համերգի պատվավոր հյուրերի թվում կլինեն ԱՊՀ երաժշտական կրթական հաստատությունների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, դեսպաններ։
ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը կայացել է 2007թ. նոյեմբերի 12-ին՝ հայտնի դիրիժոր, ՌԴ, Ղազախստանի և Թաթարստանի ժողովրդական արտիստ Ֆուատ Մանսուրովի ղեկավարությամբ։ Տարբեր տարիներին ԱՊՀ երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Յուրի Սիմոնովի, Վլադիմիր Սպիվակովի, Մարկ Գորենշտեյնի ղեկավարությամբ։
Վերջին տարիների ընթացքում այս նվագախումբը դարձել է մի հարթակ, որտեղ իրենց կատարողական արվեստի ձեռքբերումներն են ցուցաբերել ԱՊՀ երիտասարդները։

Այն համախմբել է տարբեր կատարողական դպրոցների, ոճերի, ժանրերի և ուղղությունների երաժիշտների։ Շնորհիվ այս կոլեկտիվի՝ ԱՊՀ երկրների երիտասարդ երաժիշտների մի ամբողջ սերունդ աջակցություն է ստացել իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ