ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ-ը կօգնի Երևանին թուլացնել տնտեսական կախվածությունը ՌԴ-ից

ԱՄՆ-ը կօգնի Երևանին թուլացնել տնտեսական կախվածությունը ՌԴ-ից
11.06.2016 | 18:28

ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: Կոնգրեսի լսումների ընթացքում Թոմաս Մելիան՝ ներկայացնելով 2017-ին տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները, ասել է.

«Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաստանին նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, կօգնի Հայաստանին ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ»: Նշվում է, որ 2017-ին Սպիտակ տան կողմից առաջարկված պետբյուջեի նախագծի համաձայն` Հայաստանին ուղղվող ամերիկյան օգնությունը պետք է աճի 22 տոկոսով, կազմելով 22 միլիոն դոլար: ԱՄՆ-ը 3 միլիոն դոլարից ավելի տրամադրելու է Հայաստանի ռազմական և իրավապահ համակարգերի զարգացման համար:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ