ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Կյանքն իբրև հանելուկ ընկալելով էլ նա գնաց»

«Կյանքն իբրև հանելուկ ընկալելով էլ նա գնաց»
13.06.2016 | 14:29

Անվանի բանաստեղծ, մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այլևս մեզ հետ չէ:

«Նա մեծ վաստակ ունի մեր գրական ընթացքի մեջ, ճանաչված մանկագիր էր և ամբողջ կյանի ընթացքում հոգով մնաց մանուկ` մաքրության, անաղարտության իմաստով: Բոլորն իրեն հենց այդպես էլ ճանաչում և ընկալում էին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, նշելով, որ շատ ցավալի է նրա կորուստը, մեր գրականության, մեր ընդհանուր գրական կյանքի մեջ մի երանգ պակասեց:


Անցյալ տարի տպագրվել է Երվանդ Պետրոսյանի «Ինքս իմ հետևից» ինքնակենսագրական երկը: «Պատրաստվում էր գրել երկրորդ հատորը, ասելիք, բնականաբար, շատ ուներ, բայց չհասցրեց,- ասաց ՀԳՄ քարտուղարը:- Իր գրքերից մեկի առաջաբանում ասում է` կյանքն ի վերջո հանելուկ է, բայց մի մեծ հանելուկ, որն իր մեջ բազմաթիվ հանելուկներ է պարունակում: Հենց այդպես` կյանքն իբրև հանելուկ ընկալելով էլ նա գնաց»:

Երվանդ Պետրոսյանը ճանաչում էր ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով: Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում: Ավելի քան 25 գրքերի հեղինակ էր, զբաղվում էր նաև թարգմանությամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ