«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

«Ազգային պատկերասրահ»-ի բացման համերգը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին

«Ազգային պատկերասրահ»-ի բացման համերգը նվիրվում է Գեղամ Գրիգորյանի հիշատակին
16.06.2016 | 16:48

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, հունիսի 18-ից հուլիսի 7-ին ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:

Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը նվիրվում է աշխարհահռչակ տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Ելույթ կունենան Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան: Ծրագրում`Յ.Ս.Բախ, Գ.Ֆ.Հենդել, Վ.Ա.Մոցարտ, Ջ.Ռոսինի, Ֆ.Շուբերտ ,Գ.Ֆոռե, Ջ.Բ.Պերգոլեզի, Ֆ.Դուռանտե, Ց.Ֆռանկ, Լ.Լուցցի, Ա.Ստրադելլա, Ն.Վալենտե, Գ.Մ.Ֆեռիլլի, Ս.Ռախմանինով:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ