Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Հայաստան այցին դեմ են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ընթերցեց իրեն ուղղված Թուրքիայի հայ համայնքի նամակը, որում հեղինակները նշել են, որ դիմում են ՀՀ պատկան մարմիններին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատասխանատուներին, «որպեսզի այլևս զերծ ձգեն Արամ Աթեշյանի մասնակցությունը Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ով հակահայ հայտարարություններով Թուրքիայի հայության և ընդհանրապես հայության արժանապատվությունը վարկաբեկելով՝ թուրքական կառավարության քարոզչական գործիքն է դարձել»:
«Հորդորում ենք Աթեշյանին զերծ մնալ հավաքական հայտարարություն անել հայության անունից և ոտք չդնել Մայր Աթոռի սրբազան տարածք: Մենք չենք համարում նրան մեր հոգևոր առաջնորդ, նա պաշտպանում է թուրքական պետության շահերը և ընտրված չէ մեր քվեներով»,- ասված է նամակում: