ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կրետեի տիեզերաժողովը չհետաձգվեց, բայց չեղավ տիեզերական

Կրետեի տիեզերաժողովը չհետաձգվեց, բայց չեղավ տիեզերական
20.06.2016 | 12:43

Հունիսի 15-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը բոլոր ուղղափառ եկեղեցիներին կոչ էր արել մասնակցել Կրետե կղզում ուղղափառ եկեղեցիների տիեզերաժողովին՝ հունիսի 16-26-ին։ Ռուս ուղղափառ եկեղեցին հունիսի 13-ին Բուլղարիայի, Անտիոքի, Վրաստանի եկեղեցիների հետ առաջարկել էր ժողովը հետաձգել մինչև հունիսի երկրորդ կեսը։ Ժողովի կազմկոմիտեն հայտարարել էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցու որոշումը չի ազդի Ժողովն անցկացնելու որոշման վրա։
ՈՒղղափառ եկեղեցու Սուրբ և Մեծ ժողովն իր աշխատանքն է սկսում հունիսի 16-ին։ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը նշել է, որ Ժողովին չմասնակցելու որոշման պատասխանատվությունը կրում են իրենք՝ եկեղեցիները, որ չեն հարգում Ժնևում ընդունած համաձայնագրերը։ Նրա խոսքով՝ դա ուղղափառ եկեղեցու պատմության մեջ վերջին 1300 տարվա ամենակարևոր իրադարձությունն է։


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հաջողություն է մաղթել տիեզերաժողովին, որ հունիսի 20-ին սկսվեց Կրետե կղզում՝ հայտարարել է Սուրբ աթոռի հրատարակչական ծառայությունը: Հռոմի պապը «աղոթել է ֆորումում հավաքված պատրիարքների, արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների աստվածային աջակցության համար»: Նա նաև դիմել է Աստվածամորը «մեր բոլոր ուղղափառ եղբայրների օգնության համար»:


Կրետեում ուղղափառ եկեղեցիների ղեկավարների հավաքը, սակայն, չդարձավ տիեզերաժողով՝ մի քանի եկեղեցիների բացակայության պատճառով:

Դիտվել է՝ 724

Մեկնաբանություններ