Գյումրիի Վարդանանց հրապարակում Պապը Լատինական ծեսով մատուցում է Սուրբ Պատարագ։ Պատարգին հրավիրված են 25 հազար հավատացյալներ՝ Հայաստանից ու արտերկրից։ Հայաստանի ամենամեծ կաթողիկե համայնքը գտնվում է Շիրակի մարզում։ Անցյալ տարի Գյումրիում օծվեց Հայ կաթողիկե «Սրբոց Նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցին։
Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապն, ավարտելով պատարագը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ պապամոբիլով շրջեց հրապարակով, շփվեց մարդկանց հետ և ուղևորվեց Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կուսաստան։
Պապը կլինի նաև Գյումրիի «Յոթ Վերք» եկեղեցում, Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցում և կվերադառնա Երևան։
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն հայտնեց ներկաներից, որ մասնակցեցին պատարագին: Հատկապես ողջունեց նրանց, ովքեր առատաձեռնությամբ ու շոշափելի սիրով օգնում են կարիքավորներին:
«Սուրբ կույս Մարիամը թող միշտ ձեզ ընկերանա և առաջնորդի ձեր քայլերը եղբայրության և խաղաղության ուղով»,-ասաց Հռոմի պապը: Ազդարարվեց Սուրբ և անմահ պատարագի ավարտը: «Տերը ձեզ հետ»,-ասաց Հռոմի պապը:
Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքերպիսկոպոս Մինասյանը Սրբազան քահանայապետի օրհնությունը խնդրեց հայերի համար և ողորմության տարվա համար: Հռոմի պապը այս տարին հռչակել է ողորմության տարի:
Սրբազան հայրը նշեց, որ իր ներկայության կարևոր կետը թող լինի «մեր հայացքների բևեռումը» դեպի Քրիստոսի փրկություն, խաղաղություն լինի, թե՛ մեր երկրում, թե՛ Սփյուռքում, և՛ աշխարհում, և՛ հիշատակեց նաև բոլոր նրանց ովքեր նահատակվել են հանուն քրիստոնեկական հավատքի:
Սրբազան հայրը նվեր մատուցեց սրբազան քահանայապետին:
Սրբազան քահանայապետն ինքը մոտեցավ հավատացյալներին՝ բաշխելու Քրիստոսի մարմինն ու արյուն համարվող սուրբ նշխարը: Նրան միացան նաև մյուս համապատարագիչները: «Օրհնյալ լինեն Տիրոջ ընթրիքին հավաքվածները, սա է տիրոջ Աստծո գալը, որ մաքրում է աշխարհի մեղքը: Սա է բուն իմաստը հաղորդության»,–ասաց նա։