Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Մոնսինյոր Լոմբարդին՝ Հռոմի պապի այցի մասին

Մոնսինյոր Լոմբարդին՝ Հռոմի պապի այցի մասին
25.06.2016 | 16:23

Հայ եկեղեցին եւ ողջ հայ ժողովուրդը գնահատանքով են սպասել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

«Մեզ համար իսկապես մեծ գոհունակության ալիք է, որ սրբազան քահանայապետը գտնվում է հայոց հողի վրա: Այսօր երեկոյան ականատես կլինենք երկու հովվապետերի աղոթքներին»,- նշել է նա: Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին ներկայացրել է Հռոմի պապի շրջագայության մանրամասները։ «Օրը մեկնարկեց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որը շատ զգացական պահ էր: Հռոմի Պապը ճառ չարտասանեց, դրանք պարզապես մտորելու պահեր էին: Ֆրանցիսկոսի ոճը ավելի հարիր է լռությանը եւ աղոթքին: Աղոթքից հետո հուշահամալիրի կենտրոնում խորհրդանշական ծառատունկ եղավ եւ ստորագրվեց մեծ ոսկյա մատյանը»,- նշել է նա եւ հավելել է. «Հռոմի Պապը հանպատրաստից է գրառում առել հուշամատյանում: Նա ավելացրել է մի քանի խոսքեր, որոնք բխում են իր այս օրերի փորձառությունից: Խաղաղություն կառուցելու համար սա շատ կարեւոր է»:

«Պապը նաեւ ողջունեց այն մարդկանց ժառանգներին, որոնք որպես փոքրիկ երեխաներ ընդունվել էին Բենեդիկտոս 15-րդի կողմից Գանդոլֆո ամրոցում: Արքեպիսկոպոս Մինասյանի եղբայրն էր այնտեղ, որի հայրը փոքր երեխա էր, որին ընդունել էր ժամանակին Բենեդիկտոս պապը: Պապը ժամանակ չունեցավ թանգարան այցելելու, բայց թանգարանում պահվում է մի կարեւոր փաստաթուղթ՝ Բենեդիկտոս 15-րդ Պապի նամակը Թուրքիայի սուլթանին, որով նա միջամտում էր հանուն հայերի Ցեղասպանության ժամանակ: Հայերը շնորհակալ են այդ միջամտության համար»,- նշել է մոնսինյոր Լոմբարդին:


Նա նաեւ նշել է, թե այս առավոտ տեսել են «սքանչելի Արարատ լեռը»: «Այս պատմական պահին մեր առջեւ բացվեց Արարատը: Գյումրիում ես հասկացա, որ սա պատմական օր է Գյումրիի համար, քանի որ մինչ այդ երբեւէ պապը այստեղ չի եղել, չի եղել նման կարեւոր աղոթք կենտրոնական հրապարակում: Տեղական իշխանությունները 23 հազար տոմս էին բաշխել, ժողովրդի աննախադեպ քանակ էր հավաքվել: Հռոմի Պապը սպառիչ ժամերգություն մատուցեց կաթողիկե կարգով: Պապը շեշտադրեց Գրիգոր Նարեկացու կարեւորությունը: Այս անգամ տեքստերում տարբերություններ չեղան, ի տարբերություն երեկվա»,- ամփոփել է Լոմբարդին:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ