«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Թուրքերն անակնկալի են եկել

Թուրքերն անակնկալի են եկել
25.06.2016 | 23:30

Թուրքական մամուլն անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան կատարած այցելությանը, որտեղ իր զարմանքն է հայտնում, որ Սրբազան քահանայապետը ևս մեկ անգամ արտասանել է «ցեղասպանություն» եզրը: «Միլիեթը» գրում է. «Հռոմի պապը տեսաուղերձով համերաշխության կոչ է արել և հայտնել, որ Հայաստան է գնում «խաղաղության տանող ճանապարհի բոլոր ջանքերին օժանդակելու համար»: Նա իր խոսքում օգտագործել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը և ավելացրել, որ ծրագրում է այցելել Ադրբեջան սեպտեմբերին»:


«Սոնդաքիքա» թերթը «Նախօրոք պատրաստված տեքստին ավելացրեց ցեղասպանություն եզրը» վերնագրով լուրում անդրադառնում է Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությանը և հիշատակում է, որ անցյալ տարի ևս Ֆրանցիսկոս պապն օգտագործել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրը:
«Օդա TV»-ն ևս անդրադառնում է Հռոմի պապի արտաբերած «ցեղասպանություն» բառին՝ նշելով. «Հռոմի պապի այցելությանը հետևող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները վկայեցին, որ նախապես բաժանված տեքստում «ցեղասպանություն» եզրը բացակայում էր: Թուրքիայի հետ նորից դիվանագիտական ճգնաժամ չստեղծելու համար ակնկալվում էր, որ Հռոմի պապը չի օգտագործի «ցեղասպանություն» եզրը»:


«Աքշամ» թերթը «Նորից «ցեղասպանություն» ասաց» վերնագրով հայտնում է, որ Հռոմի պապը շեղվել է տեքստից, որը պատրաստված էր մամուլի ասուլիսի համար: Թերթը հիշեցնում է, որ անցյալ տարի Հռոմի պապի կողմից «ցեղասպանություն» եզրի օգտագործումից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում դեսպան Մեհմեդ Փաչաջըին և Վատիկանի բարի կամքի արդյունքում հազիվ 10 ամիս հետո էր նա վերադարձել Վատիկան: Նույն թերթը մեկ այլ լուրում, որը վերնագրված է «Աստված պահի Թուրքիային», նշում է, որ Հռոմի պապը Երևան թռչելիս, Թուրքիայի օդային տարածքով անցնելու ժամանակ հեռագիր է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իր բարեմաղթանքներն է հղում և աղոթում է Թուրքիայի համար:


«Ջումհուրիեթը» ևս իր լուրը վերնագրել է «Հայաստանում պատրաստի տեքստից շեղվելով ասաց Ցեղասպանություն»: Թերթը ուշադրություն է հրավիրում, որ Հռոմի պապը մի քանի օր առաջ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձում «ցեղասպանություն» բառը չէր օգտագործել:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ