«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ադամի 2016 Մեդիա Մրցանակ Մրցույթը բաց է

Ադամի 2016 Մեդիա Մրցանակ Մրցույթը բաց է
05.07.2016 | 15:20

Արդյունավետ անդրանիկ տարուց հետո ուրախ ենք ազդարարել Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ ՄԵԴԻԱ ՄՐՑԱՆԱԿԻ երկրորդ մեկնարկը։ Տեսալսողական մեդիայի համար նախատեսված այս մեդիա մրցույթը նախատեսված է և արդյունքում պարգևատրելու է Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողներին, հեռարձակողներին և այն կինոգործիչներին, որոնք լուսաբանում են իրենց տարածաշրջանի էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանության հարցերը։

ԱԴԱՄԻՆ կոչ է անում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մեդիա մասնագետներին` մասնակցելու մրցույթին: Սա բացառիկ հնարավորություն է ցույց տալու մշակութային բազմազանության մասին ձեր տեսալսողական աշխատանքները և կապ հաստատել հեռարձակող մասնագետների ցանցի հետ:

Մրցույթին գրանցվելու համար խնդրում ենք այցելել մեր կայքէջը՝ www.adamimediaprize.eu: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ.-ի հոկտեմբերի 10-ը: Մրցանակակիրները կհայտարարվեն 2016թ.-ի նոյեմբերին գալա միջոցառման ընթացքում Կիևում (Ուկրաինայում), որը միջազգայնորեն կհեռարձակվի Ուկրաինայի ազգային հեռուստատեսության (NTU) կողմից:

ԱԴԱՄԻ-ն Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությունն է և կազմակերպվում է Եվրոպական հեռարձակողների միության, Deutsche Welle ակադեմիայի և ԱրևելյանԵվրոպայի ուսումնասիրությունների գերմանական միության աջակցությամբ: ԱԴԱՄԻ-ն համագործակցում է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ազգային հեռարձակողների հետ:

Մենք անհամբեր սպասում ենք ձեր հայտերին:

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ