Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար պետք չէ ներգրավվել նոր բանակցողների, պետք է պարզապես ապահովել Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը՝ Աստանայում բրիֆինգի ժամանակ ասել է Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսովը:
«Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Կարծում եմ՝ կարիք չկա փնտրել նոր միջնորդների հակամարտության լուծման համար»,- ասել է Իդրիսովը: Նա նշել է՝ Մինսկի խմբի շրջանակներում հստակ նշված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, պետք է իրականացնել այդ պայմանավորվածությունները: