Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խաչատուրովի հեռացման «գինը»

Խաչատուրովի  հեռացման «գինը»
12.07.2016 | 02:43

Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձևավորվել է ևս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաև Յուրի Խաչատուրովի պարագայում: Մինչ փակագծերը բացելը՝ հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ չարաշահումների պատճառով: Սակայն դա չխանգարեց, որ որոշ ժամանակ անց նա նորից պաշտպանության ոլորտում աշխատի, որպես 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգևատրում» է՝ որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա և ընտրվել է փորձված տարբերակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ