Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը
27.07.2016 | 00:00

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների նկատմամբ զենք կիրառելու վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«ՀՀ ոստիկանությունն իր 26.07.2016 թ., հայտարարությամբ տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի ներկայացուցիչներ ավտոմեքենայով շարժվել են դեպի ոստիկանական շղթան: Թվացյալ վտանգը կանխելու նպատակով ոստիկանները կրակ են բացել, որի հետևանքով ապստամբ խմբի երկու անդամներ ծանր վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության տարածած տեսանյութից ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» տղաները՝


ա) նպատակ չեն ունեցել գրոհելու արգելապատնեշով պաշտպանված ոստիկաններին,
բ) այդ մեքենայով չէին կարող հաղթահարել արգելապատնեշը և մանավանդ,
գ) վտանգ չէին կարող ներկայացնել ոստիկանների համար։
Անվիճելի է, որ ոստիկանությունը, չցուցաբերելով տարրական զսպվածություն, դիմել է որևէ կերպ չարդարացվող և չպատճառաբանված ծայրահեղ քայլի՝ զենք է կիրառել։ Այդ գործողության հետևանքով «վիրավորվել են» «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:
Մենք այս արարքը գնահատում ենք որպես լիազորությունների չարաշահմամբ ուղեկցվող հակամարդկային և ապօրինի գործողություն, որը կարող էր հանգեցնել նաև մարդկային զոհերի։ Այս քայլով ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները ավելի են սրել առկա ճգնաժամային իրավիճակը: Եվ մի բան, որ արտակարգ մեծ կարևորություն ունի խաղաղ հանգուցալուծման գործում, փաստորեն, խնդիրն առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով լուծելու իշխող վարչախմբի հավաստիացումները կեղծ էին: Այս ամենին զուգահեռ, տարածված տեսանյութի մասնագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ամբողջական չէ։ Դրանով ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ շարունակում է հավատարիմ մնալ իրադարձությունները խեղաթյուրելու և միակողմանի ներկայացնելու իր գործելաոճին:
Առկա բոլոր կասկածները ցրելու միակ ճանապարհը «Սասնա ծռեր» խմբին (այդ թվում` «վիրավորներին») իրողության սեփական տարբերակը ներկայացնելու հնարավորությամբ ապահովելն է։ Դրանից ելնելով պահի հրամայականն է «Սասնա ծռեր»-ի արտաքին աշխարհի հետ կապի վերականգնումը։ Վարչախմբի հակառակ կեցվածքը և սադրանքներով ուղեկցվող գործելաոճը սրում է իրավիճակը, արգելափակում է բանակցությունների ճանապարհով ճգնաժամի լուծումը և հղի է նոր արյունահեղություններով: Այս իրավիճակում ակնհայտ է, որ միայն քաղաքացիների գործուն աջակցությամբ, Խորենացու փողոցում կամ մերձակա այլ վայրերում նրանց անմիջական ներկայությամբ է հնարավոր ակնկալել ճգնաժամն առանց նոր արյունահեղությունների լուծելու հանրային ցանկության իրականացումը»,- նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ