Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Անցած գիշեր բերման ենթարկված 64 քաղաքացիներից 63-ն ազատ են արձակվել

Անցած գիշեր բերման ենթարկված 64 քաղաքացիներից 63-ն ազատ են արձակվել
27.07.2016 | 20:30

«Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, այդ դեպքով կատարվում է քննություն: Մյուս բոլոր 63-ը ազատ են արձակված»,- «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանությունից:


Ձերբակալվածը 1979 թվականին ծնված Արմեն Միքայելյանն է: Գիշերը նրան Խորենացի փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով: Ալեք Ենիգոմշյանի հավաստմամբ, մինչդեռ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը Խորենացու փողոցում անցկացվող ցույցերի կազմակերպիչներից է, իր ընտանիքի անդամների հետ միասին մոտավորապես ժամը երեքին տուն վերադառնալիս է եղել, երբ ոստիկանները «ապօրինաբար բերման են ենթարկել, այնուհետև ձերբակալել» նրան:


«Իր գրպանը գցել ատրճանակ և հետո «հանկարծ» հայտնաբերել այդ ատրճանակը, որի «հիման վրա» ձերբակալել են զենք, զինամթերք և այլն, զինված գործողություն կազմակերպելու մտացածին մեղադրանքով»,- ասաց Ենիգոմշյանը:
Լուսաբացին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը մի շարք ահազանգեր է ստացել բերման ենթարկվածներից ու նրանց հարազատներից:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ