Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգիստը՝ Ծաղկաձորում

Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգիստը՝ Ծաղկաձորում
28.07.2016 | 11:35

Հուլիսի 27-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 40 սաների ամառային հանգիստը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։

«Փրկություն» ՀԿ-ի շահառուներին ուղեկցում է կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի անձնակազմը և կազմակերպում նրանց առօրյան։ Այս օրերի ընթացքում նրանք կայցելեն Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան, շրջայց կկատարեն Ծաղկաձոր քաղաքում, բացի այդ, նրանց համար կազմակերպվում են տարատեսակ խաղեր և մրցույթներ։


Հանգստի ընթացքում մասնագետների օգնությամբ հնարավորություն է ընձեռվում զարգացնելու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների ինքնասպասարկման հմտությունները։ Ծաղկաձորյան հանգստի ընթացքում կազմակերպվում են նաև զարգացնող խաղեր։


Ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն աջակցում է «Փրկություն» ՀԿ-ի շահառուների հանգստի կազմակերպման հարցում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ