Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.09.2016 | 00:40

Յուրաքանչյուր կենդանի էակ իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ՝ իր մերձավորին։ Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում է իր նմանին։ Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն՝ հարուստի և աղքատի միջև։ Արծիվների որսն անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրը աղքատներն են։


Սիրաքի իմաստությունը
13. 19-23

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ