Սիրիական ընդդիմադիր Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն պատրաստ է աջակցել ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Սիրիայում հրադադարի հաստատման նախաձեռնությանը, եթե կառավարական ուժերը պահպանեն՝ ասել է կոմիտեի ներկայացուցիչ Բասմա Կոդմանին:
«Հրադադարը, անկասկած, կարող է կրկին սահմանվել, և ընդդիմությունը կարող է այնպես անել, որ հրադադարի առաջին համաձայնությունը ստորագրած խմբերը սկսեն կրկին պահպանել»,- ասել է Կոդմանին: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ Լավրովի և Քերիի համաձայնագրին հետևի Դամասկոսը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է տեսնել, որ նախագահ Բաշար Ասադի ռեժիմի օդային ուժերը չեն օգտագործվում: