Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ակտիվացրել է իր գործունեությունը, որ խանգարի «Եփրատի վահան» գործողությանը, որը Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են Սիրիայի հյուսիսում՝ ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունում:
«Մենք տեսել ենք, որ հուլիսի 15-ից հետո ՔԱԿ-ն ակտիվացրել է գործունեությունը: Այդ ակցիաները, որոնք նպատակ ունեն խանգարելու Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործողություններին, շարունակվում են, չնայած իր պատմության մեջ ամենալուրջ կորուստներին, որոնք կրում է ահաբեկչական կազմակերպությունը: Սակայն ՔԱԿ-ը չի հասնի հաջողության, այդ կազմակերպության դեմ արդեն բացահայտ հանդես է գալիս ժողովուրդը»,- նշված է Թուրքիայի նախագահի կայքում: