ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սիրիայում հրադադարն արդեն խախտվել է

Սիրիայում հրադադարն արդեն խախտվել է
13.09.2016 | 12:42

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են ՌԴ և ԱՄՆ դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ին:


Սիրիական բանակը հայտարարություն է տարածել բոլոր ռազմական գործողությունների սառեցման մասին մինչև սեպտեմբերի 18-ի կեսգիշերը: Այնուամենայնիվ, սիրիական բանակի դիրքերը Հալեպի հյուսիսում գրոհայինների կողմից գնդակոծվել են: Բանակը պատասխանել է գրոհայիններին հրետանիով:

Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ եթե հրադադարը պահպանվի յոթ օր, Ռուսաստանը և ԱՄՆ-ն կսկսեն հետախուզական տվյալների փոխանակումը և համատեղ օդային գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ: Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ ընդունում է հրադադարի պայմանները, սակայն ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները պաշտոնապես չեն հայտնել պայմանավորվածության պայմաններին իրենց համաձայնությունը:

Դիտվել է՝ 2027

Մեկնաբանություններ