Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան

Արամ Ա կաթողիկոսը ժամանել է Հայաստան
20.09.2016 | 12:35

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, սեպտեմբերի 19-ի երեկոյան ժամանել է Հայաստան՝ Երևանում մասնակից դառնալու ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ձեռնարկներին։

Նորին Սրբությանն ընկերացել են Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Գերշ. Տ. Նորայր Եպս. Աշըգյանը և Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլյանը։ Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք պիտի վերադառնա սեպտեմբերի 21-ի գիշերը։

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ