Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆրանցիսկոս պապ. Ատելությանը չպատասխանել ատելությամբ, այլ՝ երկխոսությամբ

Ֆրանցիսկոս պապ. Ատելությանը չպատասխանել ատելությամբ, այլ՝ երկխոսությամբ
25.09.2016 | 09:12

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի 350 հարազատների և տուժածների հետ՝ La Stampa-ն գրում է, որ հանդիպումը կայացել է Վատիկանի Պավել VI-ի դահլիճում:

«Ես ցանկանում եմ կիսել ձեր ցավը, ցավ, որը դառնում է ավելի ուժեղ, երբ մտածում եմ երեխաների, ամբողջական ընտանիքների մասին, որոնց կյանքն ընդհատվել է հանկարծակի և այդպիսի ողբերգական ձևով»,- ասել է պապը: Ֆրանցիսկոսն ավելացրել է, որ աղոթում է Նիսում բոլոր տուժածների համար, և կոչ է արել չպատասխանել «ատելությանը ատելությամբ, այլ երկխոսությամբ»:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ