ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի 2016 թվականի մրցանակաբաշխության Գալա միջոցառման հովանավորները

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի 2016 թվականի մրցանակաբաշխության Գալա միջոցառման հովանավորները
30.09.2016 | 17:22

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը հպարտ է ազդարարել, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար՝ պարոն Թորբյորն Յագլանդը և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ՝ օրիորդ Դունյա Միյատովիչը Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի 2016 թվականի գալա-մրցանակաբաշխության հովանավորներն են:

Մրցանակը վերաբերում է Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, ինչպես նաև ակնառու հեռուստակայանների, ֆիլմերի և առցանց հաղորդումների, որոնք առաջ են մղում ինտեգրացիայի, միգրացիայի, էթնիկ, կրոնական և մշակութային բազմազանության խնդիրները: Մրցանակաբաշխութան գալա միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Կիևում:


Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի տնօրենը հոկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Ասամբլեային կներկայացնի ծրագիրը: Հարավային Կովկասի ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի 2015 թվականի երեք լավագույն մրցանակակիր ռեժիսորներ նույնպես կհրավիրվեն Ստրասբուրգ և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Ասամբլեայի նիստից առաջ կցուցադրեն իրենց ֆիլմերը:

Եվրոպայի Խորհուրդը ջանում է երաշխավորել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և Եվրոպայում օրենքի գերակայությունը. Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանատու է կազմակերպության մարտավարական կառավարման համար: ԵԱՀԿ- ի ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը ուսումնասիրում է ԶԼՄ-ների զարգացումը ԵԱՀԿ մասնակից երկրներում, տրամադրում ԶԼՄ-ների և խոսքի ազատության խախտումների մասին վաղ նախազգուշացում և օգնում մասնակից երկրներին կատարել խոսքի ազատ արտահայտման և ԶԼՄ-ների ազատության իր առջև դրված պարտավորությունները: «Որպես մրցանակ, որը ջանում է ԶԼՄ-ների միջոցով առաջ մղել Արևլյան Եվրոպայում մարդկանց խաղաղ համակեցությունը՝ մենք ոգևորված ենք ունենալ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ- ի ԶԼՄ-ների ազատության ներկայացուցչի հովանավորությունը և լիահույս ենք, որ նրանց հովանավորությունը էլ ավելի կխթանի մշակութային բազմազանության և ինտեգրացիայի նկատմամբ հետաքրքությունը», ասել է ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի ծրագրի տնօրեն Շտեֆան Տոլցը:


Մասնակից վեց երկրների հեռուստահեռարձակողները, պրոդյուսերները, լրագրողները և երիտասարդ ֆիլմարտադրողները կարող են դիմել մրցույթին և մինչև 2016 թվականի հոկտեմբերի 10-ը ուղարկեն իրենց մշակութային բազմազանության և ինտեգրացիայի թեմաներով ֆիլմերը, տեսանյութերը և առցանց նյութերը: Միջազգային ժուրին կուսումնասիրի և կգնահատի բոլոր հայտերը: Պրոդյուսերները, ռեժիսորը և լրագրողները, որոնք կնոմինացվեն ԱԴԱՄԻ-ի վեց անվանակարգերից մեկում, կհավիրվեն Կիևում կայանալիք մրցանակաբաշխության գալա միջոցառմանը, որտեղ հնարավորություն կունենան կապեր հաստատել հեռարձակող կազմակերպությունների ներկայացուցիչների և ամբողջ Եվրոպայից մեդիա մասնագետների հետ:


Եվրոպայի Խորհրդի մասին
Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավուքների հարցերով զբաղվով մայրցամաքի առաջատար կազմակերպությունն է: Այն ներառում է 47 անդամ երկիր, որոնցից 28-ը Եվրոմիության անդամ են:

Եվրոպայի խորհուրդը միջազգային կոնվենցիաների միջոցով նպաստում է մարդու իրավունքների զարգացմանը, ինչպիսիք են Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիան, Կանանց և Ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիան, ինչպես նաև Կիբեռհանցագործությունների մասին Կոնվենցիան: Այն վերահսկում է անդամ պետությունների առաջընթացը այդ ոլորտներում, և անկախ փորձագիտական դիտարկող մարմիններին միջոցով առաջարկություններ անում: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.coe.int


ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության ներկայացուցչի մասին
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը հետեւում է 57 ԵԱՀԿ մասնակից պետությունների լրատվամիջոցների զարգացումներին: Նա ապահովում է ԶԼՄ-ների և խոսքի ազատության խախտումների մասին վաղ նախազգուշացումներ և նպաստում ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ուղղված պարտավորությունների լիարժեք համապատասխանությանը: Ավելին կարող եք իմանալ՝ www.osce.org/fom, Twitter: @OSCE_RFoM և www.facebook.com/osce.rfom.


ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակի մասին
ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը խրախուսում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների լրագրողների և ԶԼՄ-ների մասնագետների աշխատանքերը: ԱԴԱՄԻ-ի նպատակն է մեդիա ոլորտում նոր գաղափարներ և հեռանկարների, ինչպես նաև մշակութային բազմազանության և միգրացիայի թեմաների նկատմամբ ԶԼՄ-ների ուշադրությունը խթանելով նպաստել մարդկանց խաղաղ համագոյակցույթանը: ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակը ֆինանսավորվում է գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ProCredit Group-ի կողմից: Այն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության, Deutsche Welle Ակադեմիայի, Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների Գերմանական հասարակության հետ համատեղ, աջակցությամբ՝ մեդիա գործընկերներ ARTE, ZDF, Վրաստանի Հանրային հեռառուստաընկերության, Ուկրաինայի ազգային հեռուստատեսությանը, և Մոլդովայի հեռուստառադիոընկերության:


Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.adamimediaprize.eu:

Դիտվել է՝ 1614

Մեկնաբանություններ