Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Խմեք թեյ՝ սուրճի հետ

Խմեք թեյ՝ սուրճի հետ
02.10.2016 | 10:44

Բրիտանիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ թեյը կարող է ավելացնել ուղեղի արտադրողականությունը: Ուղեղի նյարդաբանական ակտվությունը բարձրանում է սև կամ կանաչ թեյի օգտագործումից մոտ կես ժամ անց: Թեյը բարելավում է հիշողության, որոշումներ կայացնելու և ուշադրության հետ կապված պրոցեսները: Թեյը օգնում է վերահսկելու օրգանիզմի բորբոքային պրոցեսները, բարելավում է արյունատար անոթների վիճակը, որի շնորհիվ էլ բարձրանում է ուղեղի ակտիվությունը: Թեյում պարունակվող հակաօքսիդանտները դանդաղեցնում են ծերացման գործընթացը և իջեցնում սթրեսի մակարդակը: Սպիտակ թեյը կարող է կանխել ճարպակալումը նոր ճարպաբջիջների աճի նվազեցման հետևանքով:


Եվրոպացի գիտնականները պարզել են, թե ինչու է սուրճը անդիմադրելիորեն ձգում որոշ մարդկանց, իսկ մյուսները բացարձակ անտարբեր են այդ ըմպելիքի նկատմամբ: Պարզվել է, որ հակվածությունը պայմանավորված է որոշ գեների բացակայությամբ, որոնք պատասխանում են կոֆեինը ճեղքելուն և երկար ժամանակ այդ նյութը օրգանիզմում պահելուն: Ով սիրում է սուրճ, նրա բախտը ավելի է բերել: Գիտնականները ապացուցել են սուրճի օգտակարությունը նույնիսկ նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն սրտի հետ՝ կոֆեինը սրտային հիվանդների գոյատևման գաղտնիքն է հավատացնում են Յորքի համալսարանի գիտնականները:

Դիտվել է՝ 2328

Մեկնաբանություններ