Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում և տարհանել Հալեպի խաղաղ բնակչությանը

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում և տարհանել Հալեպի խաղաղ բնակչությանը
13.10.2016 | 09:12

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում և հույս է հայտնել, որ Հալեպի խաղաղ բնակչությունը կտարհանվի: «Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Սիրիայում դաժան հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց»,- ընդգծել է սրբազան քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցած ամենշաբաթյա քարոզի ժամանակ:


Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Սիրիայում «գոնե ժամակավորապես խաղաղ բնակչությանը, մասնավորապես` երեխաներին տարհանելու ընթացքում, ովքեր գտնվում են չդադարող ու դաժան ռմբակոծությունների թիրախում»:

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ