Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Համայն Ռուսիո պատրիարքը Լոնդոնում է

Համայն Ռուսիո պատրիարքը Լոնդոնում է
19.10.2016 | 10:35

Բուկինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիայի թագուհին ընդունել է Համայն Ռուսիո պատրիարքին: Պատրիարքի մամուլի խոսնակ Ալեքսանդր Վոլկովը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխարհում քրիստոնյաների առջև ծառացած խնդիրները, Ռուսաստանում վերջին քսան տարվա «հոգևոր վերելքը», «եկեղեցաշինության, աստվածաբանական գիտություններին վերաբերող հարցեր»:


Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում Համայն Ռուսիո պատրիարքի առաջին այցը Մեծ Բրիտանիա սկսվել է անցած շաբաթ օրը: Պատրիարքի այցի նպատակը Բրիտանական կղզիներում ռուսական եկեղեցիների 300-ամյա ներկայությանը նվիրված հանդիսություններին մասնակցելն էր:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ