Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դամասկոսը պատրաստ է խոցել Սիրիայի երկնքում թուրքական օդանավերը

Դամասկոսը պատրաստ է խոցել Սիրիայի երկնքում թուրքական օդանավերը
21.10.2016 | 13:41

Սիրիայի բանակի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ երկրի օդային տարածության կրկնակի խախտման դեպքում Թուրքիայի ինքնաթիռները կխոցվեն՝ ցանկացած հնարավոր միջոցներով:

Սիրիայի զինվորականները մեղադրում են թուրքական ՌՕՈՒ-ին Հալեպի հյուսիսում գտնվող գյուղերը, այդ թվում՝ Հասաջեքը, Վարդիան և Հեայը, գնդակոծելու մեջ, որի հետևանքով զոհվել է 150 խաղաղ բնակիչ:

Դիտվել է՝ 1761

Մեկնաբանություններ