Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սահմանամերձ զորամասեր են մեկնել զինծառայողների ծնողները

Սահմանամերձ զորամասեր են մեկնել զինծառայողների ծնողները
22.10.2016 | 21:13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող զավակներին: Նրանց բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Քաղաքապետն ու փոխնախարարն անձամբ շրջել և զրուցել են ծնողների հետ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը: 2013-ից երևանաբնակ 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալու ծառայության պայմաններին: «Արդեն հաճելի ավանդույթ է դարձել երևանաբնակ զինծառայողների ծնողներին իրենց որդիներին տեսակցելու հնարավորության ընձեռումը: Ծրագիրն իսկապես սպասված է ծնողների ու զինծառայողների համար: Այս անգամ 1200 ծնողների ենք ուղարկում սահմանամերձ զորամասերում իրենց զավակներին տեսակցության: Սա հրաշալի հնարավորություն է, որ ծնողներն անձամբ ծանոթանան այն պայմաններին, որտեղ ծառայում են իրենց որդիները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող մեր նախաձեռնությունը, վստահեցնում եմ, լինելու է շարունակական: Բացի այդ, պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում ու գալիս տուն: Բնականաբար, այս այցելությունների շնորհիվ նաև տարեցտարի ավելի է ամրապնդվում ու խորանում բանակ-հասարակություն կապը»,- ընդգծել է քաղաքապետը:


Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ պաշտպանության բանակին, Ստեփանակերտի քաղաքապետին, որ աջակցում են ծրագրի իրականացմանը, Ճանապարհային ոստիկանությանը, բժիշկներին, որ ուղեկցում են զինծառայողների ծնողներին: Երևանի քաղաքապետը նշել է, որ այս անգամ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի, ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել նաև Ավան, Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարները: ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էլ առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում:


«ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, որն արդեն հաճելի ավանդույթ է դարձել: Իհարկե, ծնողների կապը առաջնագիծը պահող իրենց որդիների հետ շատ կարևոր է ու որքան հաճախակի լինեն նմանատիպ հանդիպումները, այնքան ավելի լավ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ