Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ռուսաստանը Հալեպում ուրբաթ օրը «հումանիտար դադար» է հայտարարում

Ռուսաստանը Հալեպում ուրբաթ օրը «հումանիտար դադար» է հայտարարում
03.11.2016 | 08:22

Ռուսաստանը Հալեպում գտնվող զինված ընդդիմադիրների ջոկատներին հնարավորություն է տալիս ուրբաթ օրը անարգել լքել քաղաքը: ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ին Հալեպում տեղական ժամանակով ժամը 9:00-19:00-ը «հումանիտար դադար կհաստատվի անիմաստ զոհերից խուսափելու համար»:

Երկու միջանցք է բացվելու՝ ապստամբներին հնարավորություն տալով անվնաս հեռանալ, վեց այլ միջանցքներ բացվելու են քաղաքացիական անձանց, հիվանդների ու վիրավորների հեռանալու համար: Մոսկվան և Դամասկոսը նախկինում ևս հայտարարել են «հումանիտար դադարների» մասին՝ Հալեպից ապստամբների ջոկատներին հեռացնելու նպատակով, բայց նախորդ փորձերը ձախողվել են: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու և ռազմական գործողությունների դիմելու մեջ:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ