Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի մասնակիցներին
05.11.2016 | 21:21

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը և կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին. «Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս կարևոր միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայ կինը միշտ եղել է հարազատ օջախի և ընտանիքի խորհրդանիշը, ազգային ավանդույթների պահպանման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորագույն գրավականը: Անհնարին է պատկերացնել ժողովրդի հարատևումը, մեր հաղթանակները, սեփական ուժերի նկատմամբ հավատքն ու լավատեսությունն առանց այս արժեքների:


Այսօր էլ հայ կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում, շոշափելի դերակատարություն ունեն պետականաշինության, հայրենիքի պաշտպանության, կրթության, դաստիարակության և պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Դա մեծ ձեռքբերում է, որը նաև պետության բնականոն զարգացման, քաղաքակիրթ աշխարհի մաս կազմելու անհրաժեշտ պայման է:
Քաղաքական և հասարակական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը, և այս միջոցառման անցկացումը դրա վառ ապացույցներից է:


Համաժողովի ժամանակ քննարկվելիք թեմաները կարևոր են ու հրատապ, և ողջունելի է, որ ձեր աշխատանքներին մասնակցում են նաև Արցախի քաղաքական և հասարակական դաշտը ներկայացնող կանայք: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ աշխատանք, հաջողություններ կյանքում և ձեր գործունեության մեջ»:

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ