ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Բակո Սահակյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Բակո Սահակյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
11.11.2016 | 13:23

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին.

«Մեծարգո պարոն Թրամփ,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության և անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն և քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաև ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային:


ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք ԱՄՆ-ը կշարունակի իր այս կարևոր առաքելությունը` այսուհետ ևս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և ԱՄՆ-ի ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ