ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վիգեն Սարգսյան. Մեր նպատակն է, որ ստեղծվող հիմնադրամը վստահելի դառնա

Վիգեն Սարգսյան. Մեր նպատակն է, որ ստեղծվող հիմնադրամը վստահելի դառնա
11.11.2016 | 23:56

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» նախագիծը, որը ներկայացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


«Քառօրյա պատերազմը և դրանից հետո ստեղծված վիճակը մի բան հուշեցին, երբ չկա նման խնդիրներ լուծելու միասնական համակարգ, մենք ունենում ենք բավական էմոցիոնալ և որոշակի չկանոնակարգված վիճակ, երբ, օրինակ, այն զոհվածի ընտանիքը, որը Երևանին ավելի մոտ է ապրում, տարբեր խողովակներից ստանում է ավելի շատ աջակցություն, քան՝ նույն օրը նույն տեղում զոհվածի ընտանիքը, որն ապրում է հեռավոր շրջանում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, ըստ որի՝ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Վիգեն Սարգսյանը նշեց, թե իրենց ցանկությունն է, որ ստեղծվելիք հիմնադրամն այնքանով վստահելի դառնա, որ եթե նման իրավիճակներ են ծագում, որևէ մեկը չունենա կասկած, թե ինչպես պետք է ձեռք մեկնի և հասնի այն բոլոր մարդկանց, ովքեր այդ պահին հայտնվել են նման իրավիճակում:


Պաշտպանության նախարարը ասաց, որ ծանոթ է սոցիալական ցանցերում տարածված մտահոգություններին, թե գումարը փոխանցվելու է որևէ հիմնադրամի՝ նշելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ստեղծման շուրջ էլ նման զրույցներ եղան, ուստի իրենք չեն անտեսել այդ հարցն օրենքի նախագծի մշակման ժամանակ: «Բոլոր միջոցները մուտքագրվում են ՀՀ պետական բյուջե և միայն բյուջեից են ուղղորդվում հիմնադրամ: Սա արվում է, որ գումարը պետբյուջեի հաշվին մեծանա, հետո փոխանցվի հիմնադրամ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ