Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մի պահ պետք է մտածի այն տղաների մասին, որ առաջնագծում են»

«Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մի պահ պետք է մտածի այն տղաների մասին, որ առաջնագծում են»
11.11.2016 | 23:58

Հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ նվազեցնի ու կասեցնի կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» նախագծի քննարկմանը, ըստ որի՝ 2017-ի հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն:


«Եթե մենք շարունակենք խոսել, թե ովքեր կոռումպացված են, պետք է ավելի շատ ներդրում ունենան այդ ամեն ինչին, մենք շարունակելու ենք պայքարել ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ շարունակելու ենք կոռուպցիան կոչել սոցիալական արդարության: Ինձ համար դա ընդունելի չէ»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով պատգամավորների դիտարկմանը, թե հասարակության շրջանում դժգոհություններ կան նախագծի վերաբերյալ:
«Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է կոռուպցիան վերացնելուն զուգահեռ նվազեցնի ու կասեցնի իր կախվածությունն այն մարդկանց փողերից, ում փողերի հանդեպ ինքը չունի վստահություն: Որպես պաշտպանության նախարար՝ իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մի պահ մտածի այն տղաների մասին, որոնք առաջնագծում են: Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է մեր համախմբման ուղղությամբ: Հնարավոր է, դուք ասեք, թե սա չափից ավելի ռոմանտիկ, չափից ավելի պաթետիկ է, բայց ես համարում եմ, որ պաշտպանության և անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր, և համարում եմ, որ սա մեր գաղափարախոսության մի մասն է: Դա իմ քաղաքական ընտրությունն է՝ որպես պաշտպանության նախարար»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավաստիացրեց, թե ինքը շատ կցանկանար, որ Հայաստանը նման օրենքի անհրաժեշտություն չունենար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, հետևաբար, հարկավոր է որակապես նոր մակարդակի քաղաքականություն՝ հատկապես նրանց նկատմամբ, ովքեր առաջնագծում լուծում են լինել-չլինելու, անվտանգության հարցերը:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ