Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Բրյուսելում քննարկվել են ԵՄ-ՀՀ ռազմական համագործակցության հեռանկարները

Բրյուսելում քննարկվել են ԵՄ-ՀՀ ռազմական համագործակցության հեռանկարները
12.11.2016 | 21:26

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ ՀՀ ռազմական համագործակցության հեռանկարները:

ԵՄ ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին։ Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ