Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Իրաքի զորքերը գրավել են Նիմրուդ քաղաքը

Իրաքի զորքերը գրավել են Նիմրուդ քաղաքը
14.11.2016 | 11:25

Իրաքի կառավարական զորքերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել հնադարյան ասորական Նիմրուդ քաղաքը: ԻՊ զինյալները, երկու տարի առաջ գրավելով մ.թ.ա. 13-րդ դարի արժեքավոր հնագիտական վայրը, բուլդոզերներով ոչնչացրել էին բազմաթիվ արժեքավոր պատմական հուշարձաններ:

ՄԱԿ-ը կատարվածը պատերազմական հանցագործություն էր որակել: Նիմրուդը Իրաքում «Իսլամական պետության» վերջին խոշոր ամրակերտը հանդիսացող Մոսուլից 30 կիլոմետր է հեռու:

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ