«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը կոչ է արել պայքարել Սիրիայում քրիստոնեական արժեքների սիստեմատիկ ոչնչացման դեմ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը կոչ է արել պայքարել Սիրիայում քրիստոնեական արժեքների սիստեմատիկ ոչնչացման դեմ
16.11.2016 | 12:36

Քահանայապետական արևելյան ինստիտուտի հիմնադրման 100-ամյակի առիթով նոյեմբերի 11-13-ին Հռոմում տեղի է ունեցել Սիրիային նվիրված «Դամասկոս. հույսերի պրիզմա» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր ինստիտուտի կողմից Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության և Հիսուսյան միաբանության մտահղացմամբ:

Կազմակերպական աշխատանքներին մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Գիտաժողովի նպատակն էր տարբեր տեսանկյուններից դիտարկել Սիրիայի և Մերձավոր Արևելքի խնդիրները՝ նախանշելով լուծման ուղիները: Համագումարի աշխատանքներին զեկույցներով հանդես են եկել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Արևելյան եկեղեցիների ժողովի պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, Կ. Պոլսի Հայ Կաթողիկե Արքեպիսկոպոսական Ավագ Աթոռի առաքելական կառավարիչ Պողոս Լևոն Եպիսկոպոս Զեքիյանը, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի քարտուղար Միշել Ջալախը, Մերձավոր Արևելքի տարբեր քրիստոնեական եկեղեցիների և համալսարանների ներկայացուցիչներ:


Համագումարին մասնակցել են Սուրբ Աթոռի Պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը, քաղաքական գործիչներ և դիվանագետներ:
ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը իր՝ «Հիշողության աշխարհաքաղաքականություն» զեկույցում նշել է, որ Սիրիայում ահաբեկիչները փորձում են աղճատել այնտեղի մշակութային բազմազանությունը: ՀՀ դեսպանը կոչ է արել պայքարել վանդալիզմի դրսևորումների, անտարբերության, Սիրիայում քրիստոնեության և քրիստոնեական արժեքների սիստեմատիկ ոչնչացման դեմ, Մերձավոր Արևելքն առանց քրիստոնյաների պատկերացնելն անհնար է:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ