Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ բերանի և գլխի հատվածներում հրազենային վնասվածքներով

N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ բերանի և գլխի հատվածներում հրազենային վնասվածքներով
18.11.2016 | 13:26

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2016 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ