Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
18.11.2016 | 18:45

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:

Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ): «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց մարտական խնդիրը` պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է Ղարաբաղի ՊԲ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ