ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի 70-ամյակի հանդիսություններին

Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի 70-ամյակի հանդիսություններին
23.11.2016 | 16:17

Նոյեմբերի 22-ի երեկոյան, Մոսկվայում Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ներկա է գտնվել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։ Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պատվիրակություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ, Ռուս Եկեղեցու Սինոդի անդամներ և բարձրաստիճան եկեղեցականներ, դիվանագետներ, պետական կառույցների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ղեկավարներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Համերգի ավարտին տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին։


Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու անունից շնորհավորելով Նորին Սրբությանը ծննդյան 70-ամյա հոբելյանի նշանակալի առիթով՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է. «Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Քրիստոսի և Նրա Սուրբ Եկեղեցու հավատարիմ ու անձնվեր ծառայի: Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն սպասավորությանը Դուք կոչվեցիք խորհրդային տարիներին, երբ բազմազգ պետության ողջ տարածքում հալածվում էր հավատքը, տարատեսակ ճնշումների էին ենթարկվում Եկեղեցին ու հոգևորականը: Աստվածմերժության դժվարին ժամանակներում Դուք աննվազ նախանձախնդրությամբ ծառայեցիք Ռուս ՈՒղղափառ Եկեղեցու պայծառությանը: Բարի ներդրում բերեցիք հավատացելոց հոգևոր կյանքի զորացմանը՝ երկարամյա պատասխանատու բարձր ծառայություն իրականացնելով կրթական և միջեկեղեցական ոլորտներում, մեծապես կարևորելով եկեղեցականների նոր սերնդի պատրաստությունը, ինչպես նաև երկխոսության խթանումը Եկեղեցիների միջև»:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ